Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կանանց մեծամասնությունը ամուսիններին գոհացնելու համար է դիմում պտղի սեռով պայմանավորված աբորտի

Կանանց մեծամասնությունը ամուսիններին գոհացնելու համար է դիմում պտղի սեռով պայմանավորված աբորտի
04.12.2014 | 22:41

1990-ականներից ի վեր ՀՀ-ում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ բնական համարվող 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցության փոխարեն ՝ 2012-ին այն կազմել է 114 տղա 100 աղջկա դիմաց: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն, եթե պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի՝ մինչև 2060-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93000 կին կամ ապագա մայր, տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը կհասնի 2000-ի, հետևաբար ՀՀ բնակչությունը կնվազի հավելյալ 80000 մարդով:

Հիմնախնդրի լուծմանն ուղղված «Լուսինե» կանանց ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 156, 159, 153,151, 162 մանկապարտեզներում ծնելիության տարիքի շուրջ 215 ծնողների համար անցկացնում է վերարտադրողական առողջության պահպանման և պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման վերաբերյալ իրազեկության բարձրացման դասընթացներ, ինտերակտիվ հանդիպումներ և թեմատիկ քննարկումներ: Վարչական շրջանն ընտրվել է, քանի որ համարվում է սոցիալապես առավել անապահով բնակչություն ունեցող: Յուրաքանչյուր մանկապարտեզում կազմավորված 2-ական աշխատանքային խմբերի հետ համապատասխան դասընթացավարներն անցկացնում են քննարկումներ: Նշենք, որ այդ խմբերում ներգրավված են նաև տարբեր ընտանիքների հայրեր, մայրեր, սկեսուրներ: Այնուհետև ներկայացվում է տեսաֆիլմ: Դասընթացների ընթացքում քննարկում են ՀՀ-ում պտղի սեռով պայմանավորված աբորտների հիմնախնդիրը, անդրադարձ է կատարվում «գենդեր» և «սեռ» հասկացություններին, ներկայացվում աբորտների վտանգավորությունը կնոջ առողջության համար:
Պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների պատճառներից են ավանդական կարծրատիպերը` կապված տղա երեխա ունենալու նախընտրությամբ, ընտանիքների սոցիալապես անապահով վիճակը, գործող օրենքների անկատարությունը և այլն: Հարցին` արդյոք նշված կարծրատիպերը չէի՞ն խանգարում երիտասարդ կանանց անկաշկանդ մասնակցել քննարկումներին, «Լուսինե» կանանց ՀԿ նախագահ Անահիտ Մնացականյանը պատասխանեց. «Սկզբում փոքր-ինչ կաշկանդվում էինք, երբեմն զարմանում, որ նման խնդիր գոյություն ունի, սկսում հակաճառել, հակափաստարկներ բերում` իրենց շրջապատից օրինակների հիման վրա: Բայց արդեն, երբ խորամուխ էին լինում քննարկման մեջ, դիտում տեսաֆիլմ, իրենք էին արդեն մտահոգություններ հայտնում»: Երիտասարդ կանանց մեծամասնությունը նշել է, թե հիմնականում իրենց ամուսիններին գոհացնելու պատճառով են դիմում պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների, շատերը հավաստիացնում են, որ այդ քայլին գնում են ոչ իրենց ցանկությամբ, այլ ընտանիքի ճնշմամբ: Անահիտ Մնացականյանը նշեց, որ մասնագետները խնդրի լուծման հարցում նախապատվությունը տալիս են իրազեկման աշխատանքների անցկացմանը, այնուհետև եզրափակեց. «Պետությունը ևս պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի ներդրվի մի մեխանիզմ, համապատասխան որի կինը հնարավորություն ունենա իմանալ երեխայի սեռը միայն այն ժամանակ, երբ ինքը չի կարող ընդհատել հղիությունը»:
Դասընթացի մասնակիցներն իրենց երևակայությամբ պատրաստել են նաև «Մի սպանիր»,«Երեխան՝ երեխա է, տղա, թե աղջիկ», «Թող, որ ծնվեմ» խորագրով պաստառները: Դրանք փակցվել են մանկապատեզներում:

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ